«Խոջալուն» կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով. «Արցախպրես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1

Փետրվարի 26-ին Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված «խոջալուի ցեղասպանության» օրն է, գրում է «Արցախպրեսը», ապա շարունակում. «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992 թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ժողճակատն է, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:

Կից՝ թերթի համապատասխան հատվածը:

նկար
նկար
նկար

2014 թ. փետրվարի 27-ին՝ արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ