ՊԵԿ նախագահին 10-օրյա արձակուրդ է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է տրամադրվել: Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների
աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս