Թշնամին Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել․ ունի առնվազն 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՊՆ

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարությունից։ 

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

--00—ՄՀ