Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդի վրա‚ նոր կամրջի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նկար

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հիշեցնենք, որ շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

նկար

--00—ԼՄ