Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

Սյունիք

Սյունիքի մարզի ցանկացած բնակավայր կանգուն ամրոց է՝ տեղում ապրող մարդկանցով, ամենօրյա աշխատանքով, ստեղծվածով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սյունիքի պաշտպանությունը սկսվում է այստեղ ապրող մարդկանցով և նրանց նկատմամբ ցանկացած ապօրինություն, բռնության կամ ազատազրկում, ուղիղ հարված է մարզի անվտանգությանը», - գրել է ԱԺ պատգամավորը՝ հրապարակելով մի քանի լուսանկար Սյունիքից։

--00—ՄՀ