BMW-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է պարսպին, գցել սյունը, գազի խողովակը և մտել տան բակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մանասյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գետարգել գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. բախվել բետոնե պարսպին, այնուհետև՝ գազատար խողովակին ու երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել բնակչի տան հողամասում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ, չկան: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: 

նկար

--00—ԼՄ