Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot_5

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մխրճվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները: 

Վիրավորներից մեկին փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ