Կոտայքում բախվել են «Ford Fiesta»-ն և աղբի մեքենան, վերջինս կողաշրջվել է․ կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմանում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Ford Fiesta» և «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքեանները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ «ЗИЛ»-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում։