Հայաստանը դուրս է մնացել երկրների շարքից, ուր թույլատրված են այցելությունները. ԵՄ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

ԵՄ-ն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանն, Ադրբեջանն ու ևս 4 երկիր բացառել է այն երկրների համաճարակային ցուցակից, ուր թույլատրված են ոչ պարտադիր այցելությունները: Այս մասին ասված է ԵՄ՝ արդեն իսկ հրապարակված որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտարարեց՝ COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում:

--00--ԱԹ