Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Գիլոյան

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում անցկացվող գեղասահքի վարկանիշային մրցաշարի արդյունքում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Վերջապես։ 16 տարվա ընդմիջումից հետո ՀԱՅԱՍՏԱՆԸ օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում: Բրավո Թինա և Սիմոն» ,-գրել է նա։

 --00—ՄՀ

Տեսանյութեր