Արարատի ոստիկանները 240 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոյակերտ գյուղի մի բնակիչ տան բակում պահում և օգտագործում է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հոկտեմբերի 5-ին 36-ամյա տղամարդու տան բակի զննությամբ հայտնաբերվեցին ապակյա չորս տարա և թղթե հինգ փաթեթ` կանաչավուն, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներով: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիախուանա է, կանեփը քաղել է Նոյակերտի հարակից դաշտերից` անձնական օգտագործման համար:

Հայտնաբերված ավելի քան 240 գրամ զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: