ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News
Ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 17-ին, ժամը 17։25-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1997 թ. ծնված Աննա Գ.-ն, 1991 թ. ծնված Արամ Գ.-ն, 1997 թ. ծնված Վեսմիր Գ.-ն, 1967 թ. ծնված Կարինե Գ.-ն և 2016 թ. ծնված Կարինա Գ.-ն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: