ԱԽ քարտուղար, որտե՞ղ էիր, երբ թշնամին GPS-ով սահմանն էր գծում, հիմա ՄԻՊ-ին ես մեղադրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«ՄԻՊ-ի հաղորդած տեղեկությունը, որ Գեղարքունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժեր են ամրացվել, արժանահավատ է: Ես ևս բազմիցս նշել եմ, որ ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում դեպի մեր հատվածներ, ի՞նչ նպատակ ունեն, որևէ մեկը չի արձագանքել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության այն հաղորդագրությանը, որ ՄԻՊ-ի գրառման մեջ կան կոպիտ անճշտություններ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանցիների իրականացրած ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:

«Ադրբեջանցիները ներխուժել են հայկական տարածք և ինքնադրսևորվում են, իսկ մենք մեղադրում ենք ՄԻՊ -ին, սա անհեթեթ է: Մենք՝ որպես երկիր, պետք է ընդհանուր շահ սպասարկենք, չենք կարող մեր երկրի ներսում տարբեր շահեր սպասարկել: Ալիևը կարող է ՊՆ հաղորդագրությունները վերցնել և տանել միջազգային ատյաններ, այն ատյաններ, որտեղ Արման Թաթոյանը դռներ է ծեծում և ասում, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածք են մտել, խոչընդոտում են մեր երկրի իրավունքները: Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ ՄԻՊ-ն անաչառ չէ, իսկ երբ ադրբեջանցիները GPS-ով սահմանն էին գծում, դու որտե՞ղ էիր, պատգամավորն ու ՄԻՊ-ն էին կանգնած քաղաքացիների կողքին»,-ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր