Սաակաշվիլին հրաժարվել է բժշկական օգնությունից

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հացադուլ է անում բանտում, հրաժարվել է բժշկական օգնությունից և իր վիճակը մեղմացնող բժշկական ընթացակարգերից, բանտարկյալի հետ հանդիպումից հետո ասել է ուկրաինացի բժիշկ Մաքսիմ Պերեբիինիս։

Sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ՝ Սաակաշվիլին արդեն 27-րդ օրն է հացադուլի մեջ է։ Բանտարկյալի անձնական բժիշկը մտավախություն ունի նրա առողջության համար և պահանջում է նրան տեղափոխել քաղաքացիական բազմաֆունկցիոնալ կլինիկա։ Իր հերթին
Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է հիվանդին տեղափոխել Գլդանիի թիվ 18 բանտի քրեակատարողական հիվանդանոց։ Մինչդեռ նախկին նախագահի փաստաբանները վախենում են նրա անվտանգության համար, եթե նրան տեղափոխեն բանտային հիվանդանոց։

«Քանի որ իրեն մերժել են օգնությունը, Սահակաշվիլին ասել է, որ այսօրվանից հրաժարվում է բժշկական օգնությունից: Նա հրաժարվում է թեստերից և բուժական պրոցեդուրաներից, որոնք օգնում են թուլացնել քաղցը: Եթե նրան բժշկական օգնություն չտրամադրեն, դա մեծացնում է հացադուլի ընթացքում նրա առողջության վատթարացման վտանգը», - լրագրողներին ասել է Պերեբիինիսը:

 --00—ՄՀ

Տեսանյութեր