Լուրեր են տարածվում` իբրեւ ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը. Արփի Դավոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա եւ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա։

--00--ԱՀ