Հրատապ նիստ՝ Չարչյանի գործով․ բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

չարչյան

Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը և հավելել, որ բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծվել է։

Օգոստոսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ 

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։

--00—ԼՄ