Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

091922f29102326bb84723958ef9524f4e1243

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

--00—ՅՄ