Հեշտ չի լինելու. դիմադրության շարժումը պետք է կանխի նոր փաստաթուղթը՝ անշրջելի կապիտուլիացիան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

«Մենք այս իշխանություններին փոխանցել ենք հաղթանակած, մրցունակ բանակ, իսկ իրենք  վերածեցին պարտված բանակի։ Իհարկե, չափազանց դժվար է այդպիսի զինված ուժերով գնալ կտրուկ քայլերի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:  

Խոսելով վերջին հանրահավաքից և դիմադրության շարժումից՝ բանախոսը նշեց, որ հեշտ չի լինելու,  պահանջվում է երկարատև, քրտնաջան աշխատանք։ Նա նաև ընդգծեց, որ  կանխելու են նոր փաստաթղթի ստորագրումը, որն անշրջելի կդարձնի կապիտուլյացիան:

Օհանյանն անդրադարձել է նաև բանակին վերաբերող մի շարք կնճռոտ հարցերի, ինչպես նաև խոսել անվտանգային խնդիրներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ