Երկրաշարժ՝ Շիրակի և Լոռու մարզերում․ ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

երկրաշարժ

Նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:23-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: 

--00--ԱՀ