14։30-ի դրությամբ ՀՀ արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է․ թշնամին կիրառում է հրետանի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News 

ՊՆ

 Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ 

 --00—ՄՀ