Սահմանային իրավիճակներով պայմանավորված՝ «Հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

հանրապետությու

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կուսակցության թեկնածուները այս պահին դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։ «Սիրելի հայրենակիցներ, սահմանային իրավիճակներով պայմանավորված «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները այս պահին դադարեցնում են նախընտրական քարոզարշավը:

Համայնքի բնակիչների հետ հանդիպումների նոր ժամանակացույցը կներկայացվի` իրավիճակից ելնելով»,- ասված է հայտարարությունում։

 --00—ՄՀ