ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին հաղորդագրություններով, կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՏԱՍՍ-ին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Այսօր տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որպեսզի գտնեն համապարփակ բոլոր չլուծված հարցերի լուծումները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է նա։

--00--ԱՀ