26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

վթար

Դեկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Աղբյուրի տեղեկություններով՝  վիրավորները  մայր ու որդի են:  

 --00—ՄՀ