WarGonzo-ի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին Մոլդովայում ձերբակալել են, խուզարկել, ապա ազատ արձակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Պեգով

WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Արտեմ Տուրովը:

«Այս գիշեր, Քիշնևից Մոսկվա թռիչքի ժամանակ կանգնեցրել և ավելի քան մեկ ժամ պահել են Սեմյոն Պեգովին»,- գրել է Տուրովը:

Նրա խոսքով՝ ռուս լրագրողը նկարահանում էր նյութեր՝ մերձդնեստրյան հակամարտության պատմության, իրադարձությունների ու դրա կարգավորման հարցում ՌԴ դերի մասին:

Տուրովը պատմել է, որ մոլդովական հատուկ ծառայությունների աշխատակիցները Պեսկովին խուզարկել են, ստուգել նրա հեռախոսները, համակարգիչը և այլ տեխնիկա, նաև սպառնացել են նրան հանձնել ուկրաինացի ուժայիններին: Ավելի ուշ ռուս լրագրողին, որ «բավական արժանապատվորեն է արձագանքել տեղի ունեցողին», ազատ են արձակել:

«Բոլոր այս ոչ բարեկամական գործողությունները՝ այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ աջակցություն է ցուցաբերում Մոլդովային, տարակուսանք են առաջացնում»,- գրել է պատգամավորը:

--00--ԱԹ