Բողոքի ակցիա` Թբիլիսիում. ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլիին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ակցիա

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին Ռուսթավելի պողոտայում հանրահավաք կանցկացնի՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է Aliq media-ն:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին հայտնել է, որ խորհրդարանի շենքի հակառակ կողմում հարթակ է տեղադրվելու և ակցիայի կազմակերպիչները ելույթներ կունենան։

«Ռուսթավելի պողոտան փակ է լինելու։ Ինչ վերաբերում է երթին, ոմանք գալիս են շրջաններից, ոմանք կհավաքվեն ինչ-որ տեղ, այդ առիթով հնարավոր է լինի երթ, կլինեն նաև ելույթներ»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին։ 

Ուդումաշվիլին նաև հայտարարել է, որ անելու են ամեն ինչ՝ Սաակաշվիլիին հնարավորինս շուտ բանտից ազատելու և քաղաքական կյանքում ամբողջությամբ ընդգրկվելու հնարավորություն տալու համար։ 

Նշենք նաև, որ ակցիային կողմ քաղաքացիները շրջաններից ավտոշարասյունով ընթանում են Թբիլիսի։

--00--ԱԹ