Մարությանն ամենածանր պահին փախել է թիմային պատասխանատվությունից, դրան արդարացում չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Ռուբինյանին բանագնաց ընտրելու որոշումը արդարացված է, նա կարողացել է դիվանագիտության ոլորտում իր հմտությունները ցույց տալ։ Նա ամենաբարդ ժամանակահատվածում դիվանագիտության ոլորտում բավական փորձ է հավաքել,և մենք՝ որպես քաղաքական թիմ, պետք է ամեն ինչ անենք, որ նա հաջողի, քանի որ դա բոլորիս հաջողությունն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ, որպես բանագնաց նշանակելու որոշմանը:

Խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անվստահություն հայտնելու գործընթացին՝ պատգամավորը նշեց, որ իր համոզմամբ՝ Հայկ Մարությանի հեռացման գործընթացը ճիշտ և փաստարկված է, քանի որ նրա և քաղաքական թիմի միջև խզում է եղել, որն ի նպաստ երևանցիների չի կարող գործել։

«Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալը բացասական եմ գնահատում, նա դուրս է եկել ամենածանր պահին և ովքեր լքել են թիմն, իրավունք չունեն շարունակել իրենց գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տրված քվեի շրջանակում, և Մարությանը նրանցից մեկն է, ով ամենածանր պահին որոշել է փախչել թիմային պատասխանատվությունից, իսկ դրան արդարացում չկա»,- ավելացրեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։