Արմավիրի մարզում բախվել են թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Հասարակական

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Գայի գյուղում՝ Ա. Խաչատրյան փողոցում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 71-ամյա  Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 487  երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա  Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին:

--00--ԿԿ