N զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

ՀՕՊ

Փետրվարի 2-ից 3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

Պարապմունքների ընթացքում ստուգվել և  կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ 

    --00—ՄՀ