Զելենսկին խոսել է ՌԴ հետ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է BBC-ն։ Զելենսկին, խոսելով ՌԴ հետ բանակցությունների մասին, նշել է, որ դեռ Ուկրաինայի համար անհրաժեշտ արդյունքը չկա:

Նրա խոսքով` ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան իր հերթին պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար: Երկուշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահը հանդես է եկել նոր տեսաուղերձով:

Զելենսկին ասել է, որ ՌԴ ԶՈւ֊ն ռմբակոծել է Խարկովը՝ թիրախավորելով բնակչությանը։ ՌԴ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում չի թիրախավորում խաղաղ բնակչությանը։

--00—ՄՀ