ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների, եթե ՌԴ-ն հետ քաշի զորքերն Ուկրաինայից. Բլինկեն 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է բանակցությունների Մոսկվայի հետ, եթե ռուսական զորքերը հետ քաշվեն Ուկրաինայից։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ արևմտյան երկրները կոորդինացնում են իրենց գործողություններն Ուկրաինային հնարավորինս շուտ ՀՕՊ միջոցներ, հակատանկային սպառազինություն և այլ տեսակի զենքեր մատակարարելու համար։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00—ԼՄ