Մաքսային ոլորտի գործակցության մասով նիստ՝ ՊԵԿ-ում․ կարևորվել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տնտեսական

ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով: Նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է:

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:

Հանդիպմանը կարևորվել է նաև մաքսանենգության դեմ պայքարը, անդրադարձ է կատարվել շնագիտական կենտրոնների գործունեությանը, հատկապես՝ ԵՄ անդամ երկրներից՝ Լեհաստանի հետ փորձի փոխանակմանը:

Կողմերը ներկայացրել են մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկերներին: Նիստի ժամանակ քննարկվել են նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները:

Կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

--00—ԼՄ