Թբիլիսիում հայտարարել են, որ Ուկրաինան փորձում է Վրաստանին ներքաշել ՌԴ-ի հետ հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

աշխարհ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա օրերին նոր սադրանքներ իրականացնել իր երկրի դեմ՝ փորձելով ներքաշել Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության մեջ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարիձեն։ 

«Ապատեղեկատվություն ու սադրանքների նոր ալիքն ուղղելու է Վրաստանում բողոքի նոր ալիքներ բարձրացնելու ու վրացական տարածքում երկրորդ ճակատ բացելու համար։ Այդ նպատակով պատրաստվում է հիմք, որը, ինչպես երևում է բարեկամական Ուկրաինայի վերջին հայտարարություններից, այս քարոզչության մի հատված են կազմում», - ասել  է նա։

--00--ԿԿ