Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեկնել է Ուկրաինա՝ մասնակցելու պատերազմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աշխարհ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին (2004—2006 թթ.) մեկնել է Ուկրաինա՝ մասնակցելու Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմական գործողություններին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հրապարակելով նկար, որտեղ Օքրուաշվիլին զինվորական համազգեստով է։ 

Ըստ նույն աղբյուրների, Օքրուաշվիլին այնտեղ է մեկնել «ջոկատով»։

Հիշեցնենք, որ ըստ ուկրաիանական ու ռուսական լրատվամիջոցների, այս պահին Ուկրաինայի կողմից ռուսական բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցում են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած մի քանի ջոկատներ, որոնք հիմնականում կազմված են նախկին զինվորականներից։

--00--ԿԿ