Ուկրաինան հետ է պահանջել 2008-ին Վրաստանին հանձնած ռազմական համալիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

d7b3bbbc0a472166030089695af7d5cb_1658413943

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հոդվածը՝ «Ինչպես է Վրաստանն օգնում Ուկրաինային, և որտեղ են մնում խնդիրները», այսօր՝ հունվարի 9-ին, հրապարակել է «Ուկրաինսկա պրավդան»։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Կասյանովը նշել է, որ Ուկրաինան հետ է պահանջել 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանին հանձնված «Բուկի» համալիրները և ԱՄՆ-ից Վրաստանին մատակարարված «Ջավելին» հակատանկային համալիրները։

Կասյանովի խոսքով, չնայած ռազմական օգնություն տրամադրելու Վրաստանի կառավարության կտրուկ մերժմանը, Ուկրաինան հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին մեղադրանքները։

--00—ՅՄ