ԵՄ-ն հավելյալ 500 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ռազմական օգնության տեսքով 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

եմ

Եվրամիությունը պատրաստ է ևս 500 մլն եվրո տրամադրել Ուկրաինային՝ ռազմական նշանակության ապրանքներ գնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ 

«Շնորհակալություն Ժոզեպ Բորելին  (ԵՄ արտաքին քաղաքական հանձնակատար - խմբ.) ևս  500 մլն եվրո տրամադրելու առաջարկի համար։ Արագ հաստատելուց հետո ԵՄ-ն ընդհանուր առմամբ 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական տեխնիկայի տեսքով», - գրել է նա իր թվիթերյան էջում։

--00—ԼՄ