Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մահացել է:

Օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը, որից հետո տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և 2 մարդու տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Փաստի առթիվ  Արարատի մարզային քննչական  վարչությունում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են 06-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված  Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱՀ