ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանների գործողությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

278969626_1063356797596858_851121143874988341_n.jpg

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում փողոցներ փակած ցուցարաներին, բռնություն գործադրում բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ. գրում է hcav.am-ը: Մասնավորապես՝ Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներին, Ոստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տեսանյութերի հիման վրա այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված տեսանյութերով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

--00--ՀԶ