Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել Mercedes մակնիշի 35 XL 528 համարանիշի եւ Ford մակնիշի 450 AF 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետեւանքով բեռնատար Ford-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով Ford-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: