Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

հասարակական

Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։

--00--ՏՏ

Տեսանյութեր