Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

արմեն

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին.

«Հարգելի պարոն վարչապետ, հարգելի Ջասթին, ջերմ շնորհավորանքներս եմ հղում Կանադայի օրվա առթիվ։ Կայացած ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Կանադան համաշխարհային տնտեսության հիմնասյուներից է և առանցքային դերակատարներից մեկը Համագործակցության երկրների մեջ։

Ուրախ եմ իմ երկրի և Կանադայի միջև ձևավորված փոխհարգալից և զարգացող գործընկերության, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունների համար։

Գլազգոյում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումը մնայուն հիշողության աղբյուր է ինձ համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք, իսկ Կանադայի ժողովրդին ՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց»։

--00—ԻԴ

Տեսանյութեր