Արաբկիրի թաղապետարանի դիմաց իրար են բախվել Lexus GX470-ը և Opel Astra-ն․ կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են Lexus GX470 և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա մեկ զոհ և մեկ տուժած։

--00—ԼՄ

Տեսանյութեր