Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

image_750x_62f37265ec768.jpg

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին այսօր այդպես էլ չհաջողվեց հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ծնողներից մեկի խոսքով, սակայն, նախարարությունից խոստացել են հանդիպման օր ու ժամ նշանակել։ Այս մասին գրում է News.am-ը։

Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ ՊՆ-ից հայտնել են՝ առերեսման բերելու հարցը քննիչի իրավասության ներքո է:

--00--ԶՀ