Սեպտեմբերի 15-ի երեկոյան ՀԱՊԿ առաքելությունը կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

հապկ.jpg

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ՀԱՊԿ առաքելությունը կժամանի Երևան։ Այս մասին հայտնել է կազմակերպության Միացյալ շտաբի պետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։

Նախօրեին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

--00--ԱՀ