Ներքին Հանդ գնացած ԱԻՆ աշխատակիցը գերության մեջ է հայտնվել․ նրան փոխանակել են ադրբեջանցի գերու հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

nerqin-hand.jpg

Երեկ Սյունիքի մարզում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցը գերության մեջ է հայտնվել․ նրան փոխանակել են հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերու հետ։ Այս տեղեկությունը 24News -ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների դիերը որոնելու նպատակով Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում ԱԻՆ աշխատակիցներից մեկի հետ կապը կորել էր։

--00—ԶՀ