Ներքին Հանդի տարածքում տեղի է ունեցել գերիների փոխանակում․ հայկական կողմին է փոխանցվել 2 գերի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

syuniq-nerqin-hand.jpg
Aravot.am-ի տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։

Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է երկու գերիների, որոնցից մեկն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել:

--00—ԶՀ