Ուկրաինան հայտարարել է հակահարձակման առաջին արդյունքների մասին, կատարվել է գերիների փոխանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1113015

Ուկրաինան հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում ազատագրել է 3 գյուղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տավրիայի ուղղությամբ պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը հայտարարել է, որ երևում են «հակահարձակման առաջին հաղթանակները, տեղայնացված արդյունքները»:

Ըստ BBC-ի՝ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում ուկրաինական զորքերը տոնում են հաղթանակը Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե և Նեսկուչնոյե բնակավայրերի մոտ:

Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել Մակարովկա բնակավայրը և առաջնագծի հարավային մասում 300 մետրից մինչև 1.5 կմ առաջ են շարժվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ