Վախենում եմ հայերի համար. ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին:

«Վախենում եմ հայերի համար: Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը չունի նավթ, ու ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց:

Երբ այցելել եմ Երևան, գնացել եմ երկու մանկատուն, որտեղ հայ մանուկները ծնողազուրկ էին, որովհետև նրանց սպանել էին ադրբեջանցիները:

Աշխարհը ոչինչ չասաց, նրանք ունեին նավթ», - գրել է աստղային հայուհին:

--00—ԼՄ