ՌԴ Դաշնային խորհուրդը Բաքվի և Երևանի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ԱԺ-ների կապ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1624357814.jpg

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը, համաձայն Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ նախօրեին ընդունած եռակողմ հայտարարության բովանդակությանը, սկսել է քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների խորհրդարանների միջև կապ հաստատելու համար։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը։

«Այս պահին ընթանում է ՌԴ խորհրդարանական կապերի գործարկում՝ այդ խնդիրը լուծելու համար», - նշել է նա։

--00—ԶՀ