ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս և հոլանդախոս Դաշնային օմբուդսմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ 

Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Բելգիայի հոլանդախոս օմբուդսման Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, անցկացվող հետաքննությունների գործընթացին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:

--00--ԱՀ