Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-10-04_09-09-17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 24-ին։

--00—ՅՄ